‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Գալաթասարայի» հետ խաղից առաջ խոսել է ակնկալիքների մասին։
«Կփորձենք հաղթել «Գալաթասարային», ապահովել մեր տեղը փլեյ-օֆֆում ու լավ տրամադրությամբ նախապատրաստվել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղին։ Թույլ ենք տալիս սխալներ, ինչը տրամաբանական է ֆուտբոլում, սակայն այդ սխալներն անում ենք ամենավճռորոշ պահերին։ Պետք է չսպասենք, որ մրցակիցը սխալվի և գոլ խփի սեփական դարպասը՝ հեշտացնելով մեր խնդիրը։ «Գալաթասարայն» ուժեղ թիմ է և ամեն ինչ կանի խմբում իր դիրքերը բարելավելու համար։ Չեմպիոնների լիգայում խաղում ենք ավելի հաջող և անհատապես ֆուտբոլիստները հազվադեպ են սխալվում»,- Կլոպի խոսքը փոխանցում է WAZ.de-ն։
«Բորուսիա» — «Գալաթասարայ» հանդիպումը տեղի կունենան այսօր, ժամը՝ 23։45-ին։
‘