‘
Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլարի վարկ, որը կուղղվի Հայաստանի էներգետիկ ենթակայանների արդիականացմանը: Այդ մասին ԱԺ-ում Հայաստանի 2015 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում այսօր հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը:
Նրա խոսքով, ՀԲ հետ պայմանագրի նախագիծը գտնվում է վավերացման փուլում: Ըստ փաստաթղթի, նախատեսվում է աշխատանքներ իրականացնել «Հաղթանակ», «Չարենցավան» և «Վանաձոր 1» էլեկտրական ենթակայանների վերակառուցման ուղղությամբ:
Բացի այդ, շարունակել է փոխնախարարը, Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ 2015 թվականին Հայաստանում կշարունակվի Հրազդան-Շիրուայր բարձրավոլտ էլեկտրափոխանցման գծի շինարարության վարկային ծրագրի իրականացումը: Նրա խոսքով, ծրագրի շրջանակներում պետք է կառուցվի 220 կիլովատ լարումով և 230 կմ երկարությամբ էլեկտրական ցանցեր: Իրականացված մրցույթի արդյունքում հաջողվեց տնտեսել մոտ 6.5 մլն.դոլար, որը կուղղվի 110 կիլովատ լարումով Լալվար-Նոյեմբերյան Էլեկտրագծի արդիականացմանը:
Իսկ ՀԲ դրամաշնորհով կշարունակվի նաև էներգախնայողության ծրագրի իրականացումը: Միջոցները կուղղվեն սոցիալական նշանակություն ունեցող էներգախնայողության բարձրացմանը:
‘