‘
Ըստ բրիտանական Legatum Institute գիտահետազոտական կենտրոնի կազմած՝ բարեկեցիկ պետությունների ամենամյա միջազգային վարկանիշային ցուցակի՝ Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում իջել է 68-րդ տեղը, իսկ Ուկրաինան բարձրացել 63-րդը:
Վարկանիշային ցուցակում ընդգրկված է 142 պետություն: Ռուսաստանից առաջ են անցել նաև նախկին խորհրդային հանրապետություններից՝ Բալթյան երկրները, Ղազախստանը և Բելառուսը:
Բարեկեցիկ պետությունների միջազգային վարկանիշը գլխավորում են Նորվեգիան, Շվեյցարիան և Նոր Զելանդիան: Փոխանցում է echo.msk-ն:
‘