‘
2014 թ. հոկտեմբերի 31-ին Հռոմում ավելացավ ևս մի թանգարան. Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները այցելուների առջև բացեցին Բենիտո Մուսոլինիի՝ Տորլոնիայի վիլլայում գտնվող բունկերի դռները:
Лента.ру-ն հավաքել է այն ռազմապաստարանների լուսանկարները, որտեղ պատսպարվում էին հազարամյակի վերջին բռնապետները:
1.Կիսավարտ զուգարան Տորլոնիա վիլլայում Մուսոլինիի բունկերում: Մուսոլինին սիրում էր կրկնել, որ ինքը օդուժի գրոհների ժամանակ չի թաքնվի բունկերում: Սակայն իրականում դուչեն օգտվում էր ռմբապաստարանից:
2.Միջանցք՝ Մուսոլինիի բունկերում: Բունկերը կահավորված էր հերմետիկ դռներով և քիմիական գրոհներից պաշտպանող օդափոխման համակարգով:
3.Տորլոնիա վիլլայի բունկերի մուտքը: Սա Մուսոլինիի միակ բունկերը չէր: Ինը թունելներով կիսակառույց բունկեր հայտնաբերվեց 2013 թ. գարնանը Վենետիկի հրապարակում գտնվող պալատի տակ:
4.«Ֆյուրերբունկերի» ելքը Բեռլինում, ռայխս-գրասենյակի շենքի տակ: Հինգ մետր խորությամբ բունկերը դարձավ Ադոլֆ Հիտլերի վերջին կացարանը:
5.Բավարիայում Հիտլերի ռազմապաստարանի էլեկտրաբաշխիչ սրահը: Պատերազմից հետո այս բունկերը լրիվ ոչնչացվեց:
6.Քելշտայն լեռան գագաթ տանող վերելակի մուտքը, որտեղ գտնվում էր Հիտլերի կացարանի թեյարանը: Բերգհոֆի թեյարանը Հիտլերի միակ կացարանն է, որ անխաթար է մնացել:
7.Կույբիշևում Ստալինի բունկերի նիստերի դահլիճը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց չորս ամիս անց ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում կայացրեց Մոսկվայից տեղափոխվել Կույբիշև:
8.Ստալինի բունկերի գլխավոր պլանը:
9.Սամարայում Ստալինի բունկերի հերմետիկ մուտքը: Թեպետ Կույբիշևի բունկերը լիովին պատրաստ էր ընդունելու «ժողովուրդների առաջնորդին», սակայն Ստալինն այնտեղ երբեք չի եղել: Ստորգետնյա այդ կառույցն աշխատանքային վիճակում է պահպանվել պատերազմի ավարտից տասնամյակներ անց և գաղտնազերծվել է միայն 1990 թ.:
10.Ստալինի հանգստյան սենյակը կույբիշևյան բունկերում:
11.Ամերիկացի զինվորները՝ Բաղդադում Սադամ Հուսեյնի բունկերում: 1980-ական թթ. Իրաքում ստորգետնյա բունկերների մի ամբողջ ցանց կառուցվեց: Դրանցից մի քանիսը կարող էին մինչև մի քանի հարյուր մարդ տեղավորել: Առանձին բունկերներում նույնիսկ տանկեր էին պահվում:
12.Սադամ Հուսեյնի պալատի տակ կառուցված գլխավոր բունկերի մուտքը: Բունկերը կառուցել են հարավսլավցի մասնագետները, այն կարող էր դիմանալ երկու տոննանոց ավիառումբի հարվածին և 20 կիլոտոննա հզորությամբ միջուկային պայթյունի հարվածային ալիքին:
13.Գրոհայինները խուզարկում են Բաբ-ալ-Ազիզիայի ռազմակայանում Մուամար Քադաֆիի բունկերը:
14.Կապի հանգույցը Տրիպոլիում Քադաֆիի բունկերներից մեկում:
18. Հոնեկերի լքված բունկերում գաղտնի փաստաթղթերի պահոցը:
‘