‘
ՀՀ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 14-ին կքննի 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից:
Եթե ՍԴ-ն դրական եզրակացություն տա պայմանագրին, իսկ ԱԺ-ն էլ վավերացնի այն՝ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 1-ին:
‘