‘
Վրաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի եւ ճգնաժամային կառավարման քարտուղար Մինդիա Ջանելիձեն: Այս մասին «Վրացական երազանք» դաշինքի քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Մինչ այդ վարչապետը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:
Մի քանի ժամ առաջ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան «Միացյալ դեմոկրատների» գրասենյակում քաղաքական հայտարարություն էր արել եւ իշխանություններին կոչ էր արել դադարեցնել պաշտպանության նախարարության նկատմամբ նպատակաուղղված հարձակումները:
Ալասանիան «Վրացական երազանք» դաշինքին հորդորել է անհապաղ քաղխորհրդի նիստ անցկացնել ու քննարկել «դատախազությունը ո՞ ւր է տանում երկիրը » հարցը:
‘