‘
Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացումը հերթական անգամ կարող է հարվածել բուսական և կենդանական աշխարհին:
Ինչպես ԱրմԻֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «ԷկոԼուր» ՈԿԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, «ԱՏ-Մեթալս» ընկերությունը ներկայացրել է Մեղրասարի ոսկու հանքավայրի մշակման նախագիծ: Դա դեռ ոչինչ, սակայն WWF տվյալներով, հանքավայրի 60 տոկոսը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:
«Արևիկի» ստեղծման վերաբերյալ կառավարությունը որոշում էր կայացրել 2009 թվականին: Այստեղ կարելի է հանդիպել Կարմիր գրքում գրանցված հազվադեպ տեսակներ, օրինակ, ընձառյուծ, հայկական մուֆլոն, կովկասյան գորշ արջ և բեզոարյան այծ: «Արևիկի» տարածքում հանդիպում են բույսերի 1500 և կենդանիների 245 տեսակներ, որոնց թվում ` Հայաստանի կարմիր գրքում և Բնության պահպանության համաշխարհային միության (IUCN) կարմիր ցուցակում գրանցված տեսակներ:
Մինչդեռ «ԱՏ Մեթալսը» ծրագրում է հանքավայրի բաց եղանակով մշակում իրականացնել, ինչը ենթադրում է պայթեցման աշխատանքներ, նշանակում է աղմկային սթրես «Արևիկի» բնակիչների համար` գումարած ծանր մետաղներ պարունակող փոշու տարածումը շրջակա միջավայրում:
Զարաֆյանը նշել է, որ ազգային պարկի տարածքում հանքավայրի մշակումը կխախտի մի շարք օրենքներ` «Հատուկ պահպանվող բնական տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Ընդերքի մասին» օրենսգիրքը, ինչպես նաև կենսաբազամազանության պահպանման մասին միջազգային կոնվենցիան:
«Նույնիսկ եթե այդ նախագիծը դրական եզրակացություն ստանա, այն չի դադարի լինել հակաօրինական, — ընդգծել է Զարաֆյանը:
Մեղրասարի ոսկու հանքավայրի «ԱՏ Մեթալս» ընկերության նախագծի շուրջ երկրորդ հանրային լսումները կայացել են հոկտեմբերի 28-ին: Նախագիծն առայժմ բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն չի ստացել:
‘