‘
Վրաստանի նախկին և ներկա պաշտոնյաների դեմ մեղադրանքների քանակը կասկածներ է ծնում, թե երկրի դատական համակարգը օգտագործվում է քաղաքական նպատակներով, կարծում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը:
«Մենք կառավարությանը կոչ ենք անում ցրել այդ կասկածները», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է դեսպանը:
Նրա խոսքով՝ այժմ, երբ տարածաշրջանում անհանգիստ է, և երկիրն էլ կանգնած է ներքին տնտեսական մարտահրավերների առաջ, այն, ինչ պետք է Վրաստանին՝ կայունությունն է, միասնությունը և հավատարմությունն արդարադատությանը և օրենքի գերակայությանը:
Փոխանցում է Trend-ը:
‘