‘
Սպիտակ տան ներկայացուցիչը չի հաստատել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման հնարավորությունը APEC-ի և «Մեծ քսանյակի» գագաթնաժողովների շրջանակներում:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրներին, հաղորդել էր, թե Օբաման Պուտինի հետ պաշտոնական հանդիպում չի նախատեսել Ավստրալիայում «Մեծ քսանյակի» և ՉԺՀ-ում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովների շրջանակներում, սակայն նաև չէր բացառել, որ երկու պետությունների ղեկավարները կարող են ոչ պաշտոնական հանդիպումներ ունենալ այդ միջոցառումների ընթացքում:
Հաղորդվել է, որ Օբաման մտադիր է Պեկին այցելել նոյեմբերի 10-12-ը և մասնակցել APEC-ի պետությունների ղեկավարների հանդիպմանը: Նոյեմբերի 10-ին մեկնարկող գագաթնաժողովին, բացի տասնայակ երկրների ղեկավարներից, ներկա կլինեն նաև հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ և մեծահարուստ գործարարներ: «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ին ավստրալական Բրիսբեն քաղաքում: Փոխանցում է ria.ru-ն:
‘