‘
«Բավարիան» ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, «Մանչեսթեր Սիթիի» դրությունը բավական ծանր է:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալել էր «Ռոմային», որին նախորդ տուրում հաղթել էր 7:1 հաշվով:
«Ալյանց Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ «գայլերը» չկարողացան վրեժխնդիր լինել սեփական հարկի տակ կրած ջախջախիչ պարտության համար և այս անգամ ևս պարտվեցին, բայց առավել մեղմ հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Ֆրանկ Ռիբերին` աչքի ընկնելով 38-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում` 64-րդ րոպեին, մյունխենցիների կազմում երկրորդ գոլը խփեց Մարիո Գյոտցեն և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:
ԲԱՎԱՐԻԱ – ՌՈՄԱ |
2-0 (1-0) |
1-0՝ Ֆրանկ Ռիբերի 38՛, 2-0՝ Մարիո Գյոտցե 64՛ |
ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա, 13.Ռաֆինյա, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 21.Ֆիլիպ Լամ (34.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 88), 27.Դավիդ Ալաբա (20.Սեբաստյան Ռոդե, 81), 3.Չաբի Ալոնսո (11.Ջերդան Շակիրի, 72), 7.Ֆրանկ Ռիբերի, 19.Մարիո Գյոտցե, 9.Ռոբերտ Լեվանդովսկի |
ՌՈՄԱ. 28.Լուկաշ Սկորուպսկի, 2.Մապու Յանգա-Մբիվա, 25.Խոսե Հոլեբաս (3.Էշլի Քոուլ, 46), 35.Վասիլիս Թորոսիդիս, 44.Կոստաս Մանոլաս, 4.Ռաջա Նայնգոլան, 16.Դանիելե Դե Ռոսի, 20.Սեյդու Կեյտա, 24.Ալեսսանդրո Ֆլորենցի (15.Միրալեմ Պյանիչ, 58), 7.Խուան Մանուել Իտուրբե (27.Ժերվինյու, 74), 22.Մատիա Դեստրո |
Զգուշացում՝ Չաբի Ալոնսո 45՛ (Բ) |
65 |
ԳՆԴԱԿԻ % |
35 |
24 (6) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
5 (2) |
12 |
ՏՈՒԳԱՆՔ |
9 |
7 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
3 |
1 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
2 |
E խմբի մյուս խաղը կայացավ Մանչեսթրի «Էթիհադ» մարզադաշտում. «Մանչեսթր Սիթին» հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին և 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց: Խաղի արդեն 2-րդ րոպեին Սեյդու Դումբիան առաջ մղեց հյուրերին: «Քաղաքացիները» 6 րոպե անց վերականգնեցին հաշվի հավասարությունը. աչքի ընկավ Յայա Տուրեն: Սակայն 34-րդ րոպեին, Դումբիան դուբլ ձևակերպեց և ապահովեց ԲԿՄԱ-ի հաղթանակը: Նշենք, որ «Մանչեսթր Սիթին» խաղն ավարտեց 9 հոգով. 70-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ֆերնանդինյոն, իսկ 81-ին` Յայա Տուրեն:
06/11/2014
ՄԱՆՉ. Ս. – ԲԿՄԱ |
1-2 (1-2) |
|
0-1՝ Սեյդու Դումբիյա 2՛, 1-1՝ Յայա Տուռե 8՛, 1-2՝ Սեյդու Դումբիյա 34՛ |
ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 4.Վենսան Կոմպանի, 5.Պաբլո Սաբալետա, 22.Գաել Կլիշի, 26.Մարտին Դեմիկելիս, 6.Ֆերնանդու Ռեժես (10.Էդին Ջեկո, 65), 7.Ջեյմս Միլներ, 15.Խեսուս Նավաս (8.Սամիր Նասրի, 46), 42.Յայա Տուռե, 16.Սերխիո Ագուեռո, 35.Ստեֆան Յովետիչ (25.Ֆերնանդինյու, 46) |
ԲԿՄԱ. 35.Իգոր Ակինֆեեւ, 2.Մարիո Ֆերնանդես, 4.Սերգեյ Իգնաշեւիչ, 24.Վասիլի Բերեզուցկի, 42.Գեորգի Շչեննիկով, 3.Պոնտուս Վերնբլում, 10.Ալան Ձագոեվ (15.Դմիտրի Եֆրեմով, 86), 25.Ռոման Երյոմենկո, 66.Բեբրաս Նատխո, 18.Ահմեդ Մուսա, 88.Սեյդու Դումբիյա (23.Գեորգի Միլանով, 66) |
Զգուշացում՝ Ֆերնանդինյու 62՛ (Մ), Յայա Տուռե 66՛ (Մ), Սերխիո Ագուեռո 90՛ (Մ), Պոնտուս Վերնբլում 28՛ (Բ), Սերգեյ Իգնաշեւիչ 77՛ (Բ), Ռոման Երյոմենկո 79՛ (Բ) |
61 |
ԳՆԴԱԿԻ % |
39 |
17 (6) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
7 (3) |
13 |
ՏՈՒԳԱՆՔ |
10 |
6 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
1 |
3 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
1 |
Այս տուրից հետո E խմբի մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Բավարիան», որն արդեն ապահովել է իր տեղը 1/8 եզրափակչում: «Ռոման» և ԲԿՄԱ-ն ունեն 4-ական միավոր, իսկ ահա «Մանչեսթեր Սիթին» եզրափակում է աղյուսակը 2 միավորով:
‘