‘
2014թ. հոկտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով: Եթե 2013թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղևոր, ապա 2014թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղևոր:
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ:
‘