‘ՊՆ. ՀԱՊԿ-ն դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, Հայաստանը՝ ոչ ‘

956

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) որոշում Է ընդունել չկատարել ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունների կարգավորման վերաբերյալ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի 2004 թ. Հանձնարարությունը: Այդ մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դադարեցվել են ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատմանն ուղղված ջանքերը»,-ասել Է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:

Բորդյուժան պարզաբանել է, որ որոշումն ընդունվել Է` հաշվի առնելով «Ռուսաստանի և ՀԱՊԿ նկատմամբ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ոչ կառուցողական ու հաճախ բացահայտ թշնամական նախաձեռնությունները»: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ն կշարունակի զարգացնել փոխգործակցությունը ԵԱՀԿ հետ, ինչպես նաև քայլեր կկատարի Շանհայի համագործակցության կազմակերպության, Չինաստանի, Իրանի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:

Նրա խոսքով, Արևմուտքի երկրներն աշխատում են ՀԱՊԿ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման ուղղությամբ: Բորդյուժան դրա անուղղակի վկայություն է համարում □արևմտյան դեսպանատների, և ամենից առաջ`ԱՄՆ, աշխատակիցների թվականակի անհամաչափ ավելացումը, ինչպես նաև «արևմտյան դրամաշնորհների միջոցով ֆինանսավորվող բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության ակտիվացումը»: «Հակամարտության օջախների առաջացումը և զարգացումը ՀԱՊԿ տարածությունում մեծամասամբ կապված է ակտիվացող արտաքին ներգործության հետ»,- ընդգծել է Բորդյուժան:

Նրա խոսքով, արևմտյան երկրները կոպտորեն միջամտում են այլ պետությունների ներքին գործերին`փորձելով տնտեսապես և ֆինանսապես ազդել իշխանությունների և բնակչության վրա:

Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ԱրմԻնֆո-ին հայտարարել է, որ ՀԱՊԿ որոշումը չի անդրադառնում Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի երկկողմ համագործակցության վրա, քանի որ այդ համագործակցությունը տեղի է ունենում Անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում (IPAP): 

Նախորդ հոդվածը‘Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’