‘
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 29 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.650 մլն.դոլար (683.295 մլն դրամ), 414.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.08 տոկոսային կետով ցածր է նախորդ` նոյեմբերի 5-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:
Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.50 դրամ/դոլար, իսկ առաջարկինը` 414.75 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.50 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 414.50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.50 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 625.998 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.50 դրամ/դոլար:
‘