‘
Հունաստանը, Իտալիան, Նիդեռլանդները և Չեխիան շարունակում են շենգենյան վիզաներ տրամադրել այն ռուսաստանցիներին, ովքեր ապրում են Ղրիմում, գրում է Известия թերթը՝ հղում անելով զբոսաշրջային ընկերություններում իր աղբյուրներին:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել են, թե Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ Ղրիմի բնակիչները Ռուսաստանի տարածքում չեն կարող ստանալ շենգենյան վիզա, նրանք դա կարող են անել միայն Ուկրաինայի տարածքում՝ ներկայացնելով ուկրաինական անձնագիր:
Մարտին Ղրիմը հանրաքվեի արդյունքով մտավ Ռուսատանի կազմի մեջ, սական Եվրամիությունը դա չընդունեց և պատասխանեց պատժամիջոցներով:
«ԵՄ առնվազն չորս երկրների՝ Հունաստանի, Իտալիայի, Նիդեռլանդների և Չեխիայի մոսկովյան վիզային կենտրոնները, չնայած արգելքին՝ վիզաներ են տրամադրում Ղրիմում բնակվող ռուսաստանցիներին»,- նշում է թերթը:
Փոխանցում է ТАСС-ը:
‘