‘
Իսպանական հերթական խաղափուլը այս հանգստյան օրերին ևս հագեցած է հետաքրքիր հանդիպումներով: «Ալմերիան» իր դաշտում կընդունի «Բարսելոնային», «Ռեալը»՝ «Ռայո Վալյեկանոյին», իսկ «Ռեալ Սոսյեդադը» ՝ «Ատլետիկին»: Բաց մի թողեք այս հանդիպումները:
«Ալմերիա»-«Բարսելոնա»
Նոյեմբերի 8, ժամը՝ 19.00,
Մրցավար՝ Ունդիանո Մալենկո
Այսօր, որոշ ժամանակ անց «Բարսելոնայի» մենամարտը «Սելթայի» դեմ գնահատելն ավելի է դժվարացել, քան խաղից անմիջապես հետո: Կարծես, թե կատալոնացիներն ամեն ինչ ճիշտ էին անում, վտանգավոր պահեր էին ստեղծում, անընդհատ հակառակորդի դարպասի մոտ էին, այնուհանդերձ, ինչ-որ բան այն չէր: Մյուս կողմից էլ, ինչ-որ իմաստով խորհրդանշական է, որ ամեն ինչ վատ ընթացավ հենց Բարիցոյի բավական հաջող խաղացող թիմի հետ պայքարի ժամանակ. այդ թիմն արժանի էր հաջողության հասնելու «Կամպ Նոու»-ում:
Դրանից հետո կատալոնացիները Ամստերդամում հաղթեցին «Այաքսին» և հիմա պետք է վերականգնեն իրենց հեղինակությունը Պրեմիերայում: Այս աստղային կոլեկտիվը ուղևորվել է Ալմերիա, և մեծ հաշվով չենք կարող վստահորեն ասել, թե ինչ կլինի այստեղ:
Ֆրանսիսկո Ռոդրիգեսը հաջող աշխատանք է կատարում և նրա թիմը, թեև համեստ արդյունքի, այնուհանդերձ, ուրախացնում է իր գեղեցիկ խաղով: Իսկ փորձը ցույց է տալիս, լավ և կայուն խաղ ցույց տալու դեպքում հաղթանակն անպայման կգա: Գուցե ոչ «Բարսելոնայի» հետ խաղում…
«Ռեալ Մադրիդ»-«Ռայո Վալեկանո»
Նոյեմբերի 8, ժամը 23.00, «Սանտյագո Բերնաբեո»
Մրցավար՝ Պերես Մոնտերո
Հերթական խաղափուլը մեզ մադրիդյան դերբի կպարգևի: Սակայն սա երկու ուժեղագույն թիմերի հնչեղ հակամարտությունը չէ, այն ընդամենը համեստ մադրիդյան ակումբի այցելությունն է Հին Աշխարհի ամենահեղինակավոր ակումբին:
Մեծ հաշվով, այս հանդիպումը ոչ մի ինտրիգ իր մեջ չի պարունակում: Վալեկանցիները այս մրցաշրջանում անկայուն են հանդես գալիս, և լրջորեն մտածել, որ այդ անկայունությունը կարող է «Սանտյագո Բերնաբեում» դրական իմաստով վերափոխվել, այնքան էլ տրամաբանական չէ: «Ռեալը» հիանալի ու շատ տպավորիչ խաղ է ցուցադրում՝ հաղթելով իր բոլոր հակառակորդներին: Դժվար թե «Ռայոն» կարողանա Իսպանիային սենսացիա նվիրել:
«Ռեալ Սոսյեդադ»—«Ատլետիկո»
Նոյեմբերի 9, ժամը՝24:00
Մրցավար՝ Ալբարես Իսկերդո
Սան Սեբաստիանում երկակի իրադրություն է հիմա. Խաբոգ Արասատեին հեռացրել են, սակայն նոր մարզիչ դեռ չեն նշանակել: Այդ իսկ պատճառով «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը կպատրաստեն երկրորդ թիմի մարզիչները:
Մարզչի նշանակման հետ կապված խնդիրը հավանաբար մի փոքր ուշ կլուծվի, իսկ հիմա թիմի հետ աշխատում է Ասյեր Սանտանան, ով էլ կպատրաստի թիմը «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը: Ի դեպ, հավանաբար, հատուկ պատրաստվածություն գործող չեմպիոնի հետ խաղի պետք էլ չէ: Ֆուտբոլիստները պատրաստ են պայքարի: Ուժեղ թիմերի հետ իսկական պայքար մղելու այս թիմի ունակությանը մենք արդեն ծանոթ ենք. «Ռեալի» և «Վալենսիայի» հետ հանդիպումները, որը հյուրերի համար բոլորովին էլ հեշտ չէր, ասվածի վառ ապացույցն է: Ահա «Ատլետիկոն» էլ ջերմ ընդունելության պետք է չսպասի՝ պատրաստվելով այս դժվարին հանդիպմանը:
Եվ, իհարկե, այս հակամարտությանը առանջնահատուկ ինտրիգ կհաղորդի Անտուան Գրիզմանը: Երիտասարդ ֆրանսիացին, ում հետ Սան Սեբյաստիանում մեծ հույսեր էին կապում, այս ամռանը շատ անսպասելիորեն նախընտրեց Մադրիդը:Անտուանը դեռևս հեռու է իր լավագույն խաղից, բայց նախորդ խաղափուլում խփած գոլերը պետք է, որ վստահություն հաղորդեն այս ֆուտբոլիստին:
‘