‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն Իսպանիայի առաջնության 11–րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումից հետո կնշանակվի »Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ։ Այս մասին տեղեկացնում է իսպանական AS էլեկտրոնային պարբերականը:
51–ամյա շոտլանդացի մասնագետը կդառնա բասկյան ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը և տարեկան կստանա 2 միլիոն եվրո։ Մոյեսը կնքած համաձայանգիրը կգործի մինչը 2017 թվականը։
Հիշեցնենք, որ մինչ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելը Մոյեսը 11 տարի աշխատել է «Էվերթոնում»։
Ավելի վաղ «Ռեալ Սոսյեդադը» պաշտոնանկ էր արել Խագոբու Արասատեին, ում օրոք բասկերը Պրիմերայի առաջին 10 տուրերում միայն մեկ հաղթանակ են տոնել։
‘