‘
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հայտարարել է, որ ուրախ կլիներ Իսպանիայի հավաքականում կրկին հանդես գալու համար, սակայն որոշումներ կայացնողը գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն է:
«Շատ ուրախ կլինեի հավաքական վերադառնալու համար, բայց որոշումներ կայացնում է մարզիչը: Նա ընտրություն է կատարում և նախապատվությունը մյուս ֆուտբոլիստներին է տալիս: Վիսենտե դել Բոսկեի և հավաքականի ֆուտբոլիստների հետ միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել: Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել, և ես համոզված եմ` ազգային հավաքականում իմ բացակայությունը զուտ խաղային պատճառներ ունի»,-Լյորենտեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունում 11-րդ տուրում «Յուվենտուսը» 7:0 հաշվով հաղթեց «Պարմային», իսկ Լյորենտեն դուբլ ձևակերպեց:
‘