‘
Կիրակի օրը Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներ երթով հասել են տարածքային վարչակազմի ղեկավար Լյան Չժենինի նստավայր:
Ցուցարարները դժգոհ են Հոնկոնգի վարչակազմի՝ 2017 թ. նախատեսված ընտրություններում թեկնածուներին ընտրելու՝ ՉԺՀ-ի իշխանությունների որոշումից, և պահանջում են ուղիղ բանակցություններ Պեկինի հետ: Նրանք դեղին ժապավեններ՝ իրենց դեմոկրատական պահանջների խորհրդանիշն են կապել նստավայրի դարպասին:
Կառավարության քաղաքականության կողմնակիցները նույնպես փողոց են դուրս եկել և իրենց հանրահավաքն անցկացրել վարչակազմի ղեկավար նստավայրի առաջ:
Հոնկոնգում վեց շաբաթ շարունակվեց անհնազանդության նստացույցը, որի ընթացքում մի քանի կենտրոնական փողոցներ արգելափակվել էին ցուցարարների կողմից: BBC-ի թղթակցի հաղորդման համաձայն՝ ոչ մի նախանշան չկա, թե Հոնկոնգի իշխանությունները զիջման կգնան, և այժմ ցուցարարները մտադիր են ուղղակի դիմել ՉԺՀ իշխող վերնախավին:
Միևնույն ժամանակ՝ Պեկինում գտնվող Լյան Չժենինը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի կողմից լիակատար աջակցություն է ստացել իր գործողությունների համար:
1997 թ. Բրիտանիայի իրավասության տակից դուրս գալուց և ՉԺՀ-ի կառավարմանը հանձնվելուց հետո Հոնկոնգը ինքնավարություն է պահպանում: Սակայն ընտրությունների վերաբերյալ նոր որոշման համաձայն՝ Պեկինի իշխանությունները կարող են վետո դնել այն թեկնածուների վրա, որոնց այս կամ այն կերպ անընդունելի են համարում:
‘