‘
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը և հատուկ ծառայություններն ի վիճակի չեն կանխել ահաբեկչական գրոհները: Այս մասին երկուշաբթի հաղորդել է լոնդոնյան Times թերթը:
«Ահաբեկչական գործունեության թափն այնպիսին է, որ հերթական հարձակումն առաջիկա ամիսներին դառնում է գրեթե անխուսափելի»,- Միացյալ Թագավորության ուժային կառույցների ներկայացուցիչների խոսքն է մեջբերում թերթը:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ վերջին ժամանակները երկրում երեք դավադրություն է բացահայտվել: Դրանցից մեկը Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ Ելիզավետա II թագուհու վրա նախապատրաստվող հարձակումն էր: Փոխանցում է ТАСС-ը:
‘