‘Կենտրոնական բանկին պատկանող որևէ սերվեր չի կոտրվել’

934

Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են:

Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում՝ կեղծ տվյալներ: ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները այս պահին քայլեր են ձեռնակում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՎՍԴՀ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Խաչատրյան. Հրաժարական տալը հեշտ գործ չէ’