‘
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը չի պատրաստվում 2015-ի պետական բյուջեի ձախողման դեպքում հրաժարվել իր զբաղեցրած պաշտոնից:
Ազգային ժողովում այսօր մեկնարկել է 2015-ի բյուջեի նախագծի քննարկումը:
iLur.am-ը Գագիկ Խաչատրյանին հարցրեց՝ եթե 2015-ին բյուջեի կատարման ընթացքում էական խնդիրներ առաջ գան, ասենք՝ սղաճի կամ տնտեսական աճի հետ կապված, նախարարը պատրա՞ստ է հրաժարական տալ:
Ի պատասխան՝ Խաչատրյանը նախ դժգոհեց, որ վերջին շրջանում իրեն հրաժարականի վերաբերյալ «շատ են հարցեր տալիս»:
«Հրաժարականներ տալու համար բավարար պայմաններ են պետք: Բայց հրաժարական տալը հեշտ գործ չէ, հավատացեք; Մենք պետք է պատրաստ լինենք անորոշությունները, դժվարությունները հաղթահարելու: Ընդհանրապես, մենք ոչ թե պետք է մեր գործողությունները կառուցենք էմոցիոնալ, բացասական գործողությունների վրա, այլ՝ դրական: Մենք պետք է կարողանանք օգտվել այն դրական գործառույթներից, որոնք կարող ենք օգտագործել եւ չհասցնել մակրոտնտեսական պարամետրերի նվազմանը, բյուջետային եկամուտների ավելացման խնդիրներին: Թե չէ՝ հրաժարական տալ-չտալը էդ… բան չի», — ասաց նախարարը:
‘