‘Ռոնալդուն նոր մրցանակներ է ստացել է (լուսանկարներ, տեսանյութ)’

1033

Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուն ստացել է Marca-ի սահմանած պարգևները՝ Պիչիչի գավաթն ու Ալֆրեդո դի Ստեֆանոյի մրցանակը, որոնք շնորհվում են Իսպանիայի առաջնության տարվա լավագույն ռմբարկուին և ֆուտբոլիստին։

«Մյուս տարի կրկին այս մրցանակներն ստանալը լավ կլիներ։ Դա նշան կլիներ, որ ես լավ եմ խաղացել։ Իմ նպատակը մրցանակներ նվաճելն է որպես թիմի անդամ և անհատ ֆուտբոլիստ։ Ես շատ եմ աշխատում այդ արդյունքի համար, այնպես որ լավ նշան կլինի, եթե մյուս տարի էլ այստեղ լինեմ։

Յուրաքանչյուրն աշխատելու ու մտածելու իր եղանակն ունի։ Ֆուտբոլ խաղալն ինձ ամենամեծ հաճույքն է պատճառում, ու ես աշխատում եմ անել առավելագույնը։ Երբեք չեմ հոգնի մրցանակներ նվաճելուց։

Գուցե սա իմ գագաթնակետն է, բայց ես միշտ ձգտում եմ լինել ավելի լավը, քան մի տարի առաջ էի։ Կլինի նաև այն ժամանակը, երբ ես այլևս չեմ կարողանա հասնել դրան, բայց այժմ ես երջանիկ եմ, թիմը լավ է խաղում, ու բոլորս կատարելագործվում ենք։ Իմ գոլերի ու փոխանցումների վիճակագրությունը շատ խղճուկ վիճակում չէ։ Ուզում եմ շարունակել սովորել»,-ասել է պորտուգալաց ֆուտբոլային աստղը։

Նախորդ հոդվածը‘Գիլյեմ Բալագե. «Ռոնալդուն կարծում է, որ իր թիմակիցների մոտ պետք է միշտ խիզախություն դրսևորի և ցույց տա, որ չի վախենում Մեսսիից»’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ «Բորուսիա Մ.»-ի (տեսանյութ)’