‘
Հովիկ Աբրահամյանը, հետեւելով Սերժ Սարգսյանի հրահանգին, պատրաստվում է կրկին անդրադառնալ ընդդիմության ներկայացրած 12 կետանոց պահանջներին՝ հարց առ հարց քննարկում ծավալել:
Tert.am-ի հարցմանն ի պատասխան Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հայտարարել է. «Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչև վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Ազգային ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ: Այս առնչությամբ լրատվամիջոցներին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք պատշաճ և ժամանակին»:
‘