‘Նանի. «Ես ուսումնասիրել եմ մեր մրցակցին։ Հայաստանը լավ թիմ ունի, նրանք շատ վտանգավոր են»’

1076

Եվրոպայի առաջնության ընտրանական մրցաշարի՝ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանն ընդառաջ մրցակցի մասին իր կարծիքն է հայտնել նաև  Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին.

«Ես ուսումնասիրել եմ մեր մրցակցին։ Հայաստանը լավ թիմ ունի, նրանք շատ վտանգավոր են։ Մենք պետք է նախազգուշական միջոցներ ձեռք առնենք, պետք է անենք մեր ուժերի սահմաններում առավելագույնը, խաղանք կենտրոնացած ու միավորված։

Պետք է խաղալ ինքնավստահույթամբ, որպեսզի հասնենք մեր նպատակին, որը հաղթանակն է։ Ուզում ենք գերազանցել, գերազանց արդյունք ու հրաշալի խաղ ցուցադրել։ Մեր երկրպագուներն արժանի են ուրախության, և հրաշալի կլինի դա նրանց պարգևելը»։

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է կրկին անդրադառնալ 12 կետերին՝ սկսելով 1-ին հարցից – Tert.am’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ԱԽ նիստում քննարկել է թմրամոլության հարցը’