‘
Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այդ մասին տեղեկացնում է վերջինիս մամլո ծառայությունը: Ըստ այդմ, խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության» նախագիծը: Այն զեկուցել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը վերջին անգամ ԱԽ նիստ է հրավիրել այս տարվա փետրվարի 25-ին: Նիստ չի հրավիրվել նույնիսկ այն ժամանակ, երբ այս տարի ամռանը Հայաստանը պատերազմի վերսկսման վտանգի առջև էր:
Հիշեցնենք, նաև արդեն կես տարի է, ինչ թափուր է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
‘