‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին իր գրքում պատմել է արգենտինացու և «Ռեալի» պորտուգալացի առաջատար Քրիստիանո Ռոնալդուի հարաբերությունների մասին։ Բալագեն գրել է, որ Ռոնալդուն Մեսսիի մասին խոսելիս օգտագործում է հայհոյական` «motherfucker» մականունը:
Քրիսիտանո Ռոնալդուն անդրադարձել է Գիլյեմ Բալագեի հրապարակմանը և սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում կատարել է հետևյալ գրառումը.
«Լուրեր են շրջանառվում իբրև ես Լիոնել Մեսսիի մասին վիրավորական արտահայտություն եմ արել: Սա բացարձակ սուտ է, և իմ փաստաբանն արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկում, որպեսզի դատի տա նրանց, ովքեր պատասխանատու են դրա համար: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ պրոֆեսիոնալ գործընկերներին, և Մեսսին, բնականաբար, բացառություն չէ»:
‘