‘
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում մտադիր է զարգացնել տնտեսական կապերը երկու երկրների միջև:
«Տնտեսության ոլորտում մենք կարող ենք և պետք է անենք անհամեմատ ավելին: Ես գիտեմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական հարաբերությունների մակարդակը զիջում է հաստատված բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսությանը», — նշել է ֆրանսիացի դիվանագետը լրագրողներին հետ հանդիպմանը, այդ համատեքստում հավելելով, որ Ֆրանսիան Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է` Ռուսաստանից հետո, սակայն երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 50 մլն եվրո:
Որպես իր գործունեության երկրորդ ուղղություն դեսպանը նշել է Հայաստանի տարբեր պետական կառույցների հետ գործուն երկխոսության հաստատումը: «Հայաստանը կարևոր գործընկեր է Ֆրանսիայի համար», — ամփոփել է դիվանագետը:
‘