‘
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ դատապարտեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՊԲ մարտական ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Բաքվի իշխանությունների վրա: Սահակյանը կոչ արեց Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել և առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով:
Այնուհետև խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք օդաչուների հիշատակը:
‘