‘
Թուրք Սուլթան Քյոսենը, որը ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը, հանդիպել է նեպալցի Չանդրա Դանգիի հետ, որը համարվում է մոլորակի ամենացածրահասակ բնակիչը: Քյոսենի հասակը 251 սմ է, Դանգիինը՝ 54,6 սմ:
Սա մարդկության ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ ներկայացուցիչների առաջին հանդիպումն է, որը կայացել է Լոնդոնում, Գինեսի ռեկորդների Օրվա և Գինեսի ռեկորդների գրքի 60-ամյակի առթիվ:
Գինեսի ռեկորդների Օրը նշվում է արդեն տասներորդ անգամ: Փոխանցում է gazeta.ru-ն:
‘