‘
Էրիկ Աբիդալ. «Իմ մասին տարածված տեղեկություններն ինձ դուր չեն գալիս»
«Օլիմպիակոսի» պաշտպան Էրիկ Աբիդալը հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն՝ նա ձմռանը կավարտի ֆուտբոլային կարիերան և կվերադառնա «Բարսելոնա»,- տեղեկացնում է Goal.com-ը:
«Ճիշտ չէ, որ ավարտելու եմ կարիերաս: Իմ մասին տարածված տեղեկություններն ինձ դուր չեն գալիս: Եթե ես Բարսելոնայում եմ, դա այն պատճառով է, որ ես այստեղ եմ ապրում»,- El Prat օդանավակայանում լրագրողներին ասել է Աբիդալը:
Նշենք, որ Աբիդալի՝ «Օլիմպիակոսի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականի ամռանը:
‘