‘
Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը:
Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընթերցեց ՍԴ որոշման եզրակացությունը: Համաձայն դրա, ԵՏՄ անդամակցության մասին պայամագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:
Նիստին ներկա քաղաքացիները եւ ՍԴ շենքի դիմաց հավաքված ցուցարարները բուռն դժգոհությամբ դիմավորեցին ՍԴ որոշումը:
‘