‘
Ուկրաինայի գործող վարչապետ Արսենի Յացենյուկը ուրբաթ տեղեկացրել է, որ նոր կառավարությունում եվրաինտեգրացիայի հարցերով փոխվարչապետ կարող է դառնալ «եվրոպական առաջնորդներից մեկը»: «Եվրոպական առաջնորդներից մեկը, ով իր երկիրը տարել է Եվրոպա»,- ճշտել է Յացենյուկը՝ հավելելով, որ հիմա բանակցություններ են տարվում այդ թեկնածուի հետ:
Ուկրաինայի քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ նման թեկնածու կարող է լինել Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին:
Իրազեկ աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ ուրբաթ օրը Լեհաստան է մեկնել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, որն այժմ կատարում է երկրի ղեկավար Պյոտր Պոռոշենկոյի հատուկ բանագնացի պարտականություններ: Այցի առիթը Կվասնևսկու ծննդյան տարեդարձն է, ում հետ Կուչման ջերմ և բարեկամական հարաբերություններ ունի: Նոյեմբերի 15-ին լեհ քաղաքական գործիչը դառնում է 60 տարեկան: Փորձագետները չեն բացառում, որ Կուչման կարող է պաշտոնապես Կվասնևսկում փոխանցել Ուկրաինայում եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը: Փոխանցում է ТАСС-ը:
‘