‘
Ավարտվեց Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի հերթական խաղային օրը։ Ներկայացնում ենք տեղի ունեցած հանդիպումների արդյունքները:
C խումբ. Մակենդոնիան սեփական հարկի տակ չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ Սլովակիային և պարտվեց 0:2 հաշվով։
Մակեդոնիա — Սլովակիա՝ 0:2
Գոլերը՝ Կուցկա՝ 25, Նեմեց՝ 38:
Խմբի երրորդ խաղում Իսպանիան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Բելառուսի դարպասը։
Իսպանիայի Ուելվա քաղաքում կայացած խաղում մեկական անգամ աչքի ընկան Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսը և Պեդրոն:
Իսպանիա — Բելառուս՝ 3:0
Գոլերը՝ Իսկո 18, Բուսկետս 19, Պեդրո 55
E խումբ. Շվեյցարիան սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տարավ Լիտվայի ընտրանու նկատմամբ։ Շվեյցարայի հավաքականից 10 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջերդան Շաքիրին, ով խաղի վերջակետը դրեց գեղեցիկ հարվածով:
Շվեյցարիա-Լիտվա՝ 3:0
Գեդրիուս Արլաուսկաս, 66 (ինքնագոլ), Ֆաբիան Շեր, 68, Ջերդան Շաքիրի, 80, 90
G խումբ. Մոնտենեգրոն հյուրընկալեց Շվեդիային, որի կազմում դաշտ էր վերադարձել առաջատար Զլատան Իբրահիմովիչը։ Թիմերը մեկական գնդակ փոխանակեցին։
Մոնտենեգրո-Շվեդիա՝ 1:1
Գոլերը՝ Յովետիչ 80 — Իբրահիմովիչ 9
‘