‘
Հունաստանի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը։
Հիշեցնենք, որ «Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչը թիմի ղեկը ստանձնել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից հետո, սակայն Եվրո-2016-ի ընտրական փուլի 4 հանդիպումներից հետո Հունաստանի հավաքականը ընդամենը մեկ միավոր էր վաստակել՝ տնային հանդիպումներում պարտվելով Ռումինիայի, Հս. Իռլանդիայի , Ֆարերյան կղզիների հավաքականներին և արտագնա խաղում ոչ-ոքի ավարտել հանդիպումը Ֆինլանդիայի հավաքականի հետ։
‘