‘
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է Բելառուսի ազգային հավաքականի նկատմամբ տոնած հաղթանաի մասին (3-0).
«Ինձ դուր եկավ Ուելվեում խաղալը, շնորհակալ եմ քաղաքին լավ հյուրասիրության ու հիանալի մարզադաշտի համար: Լավ խաղացինք, վերահսկում էինք խաղի ընթացքը և երկու գոլերը, խփված խաղի միջնամասում, վճռեցին դիմակայության ելքը:
Թեև, հնարավոր է, դա վատ հետևանքներ ունենա թիմի համար, քանի որ մենք սկսեցինք գործել ավելի արտիստիկ, ինչը, գուցե, մեզ բոլորովին էլ պետք չէ»,- մասնագետի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
‘