‘
Իռլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին ասել է, որ իր համար մեծ պատիվ կլիներ գլխավորել Հունաստանի հավաքականը։
«Հունաստանի հավաքականի հետ աշխատելն ինձ համար պատիվ կլիներ։ Այն լավ թիմ և հիանալի երկիր է։ Այնուամենայնիվ, ես դեռ որեւէ առաջարկ չեմ ստացել։ Ես Հունաստանում բազմաթիվ անգամներ եմ եղել և երազել եմ այնտեղ աշխատել։ Այնտեղ հիանալի կլիմա է, հիասքանչ ծով և ֆուտբոլն էլ լավ մակարդակի վրա է։
Ես արդեն ճանաչում եմ Հունաստանի հավաքականի շատ խաղացողների և վստահ եմ, որ թիմն անհրաժեշտ ներուժն ունի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու համար։
Ես տեսել եմ նաև Ֆարերյան կղզիների դեմ խաղը և չէի կարողանում հավատալ աչքերիս, սակայն ֆուտբոլում նման բաներ բոլորի հետ էլ պատահում են»,- Տրապատոնիի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը։
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Հունաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպումից հետո (0:1) Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հեռացվել է պաշտոնից։
‘