‘
Անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Խոնաս Գուտյերեսը վերջնականապես բուժվել է քաղցկեղից։ Իր թվիթերյան էջում արդգենտինացին շնորհակալություն է հայտնել իրեն աջակցած մարդկանց։
«Այսօր բժշկական թույլտվություն ստացա. ես առողջ եմ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում աջակցել են ինձ»։
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը այս կապակցությամբ ձեռքին դաջել է Էմինեմի «No Love» երգից մի հատված. «Ես կրկին ապրում եմ, ավելի լավ,քան երբևէ»:
Նշենք, որ Գուտյերեսն Արգենտինայի հավաքականի կազմում 22 խաղի է մասնակցել։ 2010 թվականի Աշխարհի առաջնությունում «ալբիսելեստեյի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան նրան հիմնական կազմի խաղացող էր համարում։ 2013 թվականի սեպտեմբերի Գուտյերեսի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել, ինչից հետո նա վիրահատության է ենթարկվել։ Դրանից հետո արգենտինացի քիմիոթերապիայի կուրս է անցել։
‘