‘
Առանց գլխավոր մարզիչների մնացած Սերբիայի և Հունաստանի հավաքականներն ընկերական խաղ անցկացրին նոյեմբերի 18-ին: Երկրորդ խաղակեսում խփած գոլերի շնորհիվ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից սերբերը հաղթեցին 2:0 հաշվով:
Կոլումբացիները Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ադրիան Ռամոսի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեցին Սլովենիայի հավաքականին, իսկ Սլովակիան ուժեղ գտնվեց Ֆինլանդիայից՝ 2:1: Բելառուսը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ մեքսիկացիների նկատմամբ:
Ընկերական խաղեր
Հունաստան — Սերբիա՝ 0:2
Ռադոսլավ Պետրովիչ, 60, Նեմանյա Գուդել, 90+2
Սլովենիա — Կոլումբիա՝ 0:1
Ադրիան Ռամոս, 43
Բելառուս — Մեքսիկա՝ 3:2
Սերգեյ Կիսլյակ, 50, Նիկոլայ Սիգնեւիչ, 55, Պավել Նեհայչիկ, 81 – Ռաուլ Խիմենես, 48, 53
Սլովակիա — Ֆինլանդիա՝ 2:1
Ֆիլիպ Հոլոսկո, 1, Մարեկ Համշիկ – 7 – Տոմաշ Հուբոչան, 45 (ինքնագոլ)
‘