‘
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը նոյեմբերի 18-ին ընկերական խաղ անցկացրեց ավստրիացիների հետ՝ հաղթելով 2:1 հաշվով:
Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում կայացած հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հաշիվը 64-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը, սակայն 11 րոպե անց դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը: Բրազիլացիների հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից դանիացիները 0:2 հաշվով պարտվեցին Ռումինիայի թիմին:
Ընկերական խաղ
Ավստրիա — Բրազիլիա՝ 1:2
Ալեքսանդր Դրագովիչ, 75 (11մ.) – Դավիդ Լուիս, 64, Ռոբերտո Ֆիրմինո, 83
Ռումինիա — Դանիա՝ 2:0
Կլուդիու Կեշերու, 53, 59
‘