‘
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացման կապակցությամբ, այսօր կառավարությունը արտասահմանյան գործուղումների ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերի համար լրացուցիչ հատկացրել է 25 000.0 հազար դրամ:
Նշենք, որ 2014 թ. պետական բյուջեով 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածով ՀՀ պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 75 000.0 հազար դրամ: Ներքին հոդվածային վերաբաշխմամբ այս հոդված է տեղափոխվել ևս 23 371.0 հազար դրամ: Արդյունքում 98 371.0 հազար դրամից մնացել է 2 498.5 հազար դրամ, որն ավիատոմսերի ձեռքբերման գումարն է:
‘