‘
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչ օրս իր լուծումը չի գտել Ռուսաստանի և Արևմուտքի միջև «սառը պատերազմի» պատճառով: Այդ մասին նա հայտարարել է «Կանալ 24» հեռուստաալիքի եթերից, անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հաղորդում է ԱրմԻնֆոն:
Նա նշել է, թե, չնայած Բեռլինյան պատի քանդմանը, Ռուսաստանի և Արևմուտքի միջև «սառը պատերազմն», ըստ էության, չի ավարտվել, քանի որ չեն քանդվել պատերը մարդկանց գլուխներում: «Սառը պատերազմն» սկսել է ավելի վառ դրսևորվել վերջին շրջանում, և դրա դիմաց վճարում են Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան, սակայն Արևմուտքը դրանից չի շահում: Ի՞նչ է շահում Ուկրաինան ստեղծված իրավիճակից: Ոչինչ: Անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանն ու Արևմուտքը դասեր քաղեն անցյալից և գիտակցեն, թե ինչի կարող է հանգեցնել «սառը պատերազմը», — եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:
‘