‘
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ի տաբերություն ԱՄՆ-ի՝ Մոսկվան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ՝ «ելնելով երկկողմ շահերից»: Այդ մասին Լավրովն ասել է՝ նոյեմբերի 19-ին պետդումայում «կառավարական ժամի» ընթացքում ելույթ ունենալիս, հաղորդել է РИА Новости-ն:
«Հենց դա է մեր արտաքին քաղաքականության ողջ իմաստը, որ մենք ոչ թե ինչ-որ կամայական սկզբունքով ենք պատրաստ համագործակցել մեր գործընկերների հետ, այլ այնտեղ, որտեղ մեր արմատական շահերը համընկնում են՝ նույն պայքարը ահաբեկչության դեմ, «Իսլամական պետության» և այլ խմբավորումների դեմ, որոնք ահաբեկում են ամբողջ տարածաշրջանը»,- հայտարարել է Լավրովը:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «մեծ տերությանը հարիր չէ սպառողական մոտեցումը իր գործընկերների նկատմամբ»: «Այնտեղ, որտեղ դուք ինձ պետք եք, շարունակեք ինձ օգնել, խնդրում եմ, իսկ այնտեղ, որտեղ ես ուզում եմ ձեզ պատժել, դուք պետք է ենթարկվեք ինձ»,- ընդգծել է Լավրովը: Նախարարը նաև նշել է, որ Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի դադարեցվի համագործակցությունը զինված ուժերի վերաբերյալ տվյալների փոխանակման ոլորտում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույնպես մտադիր չէ միակողմանիորեն արևմտյան գործընկերներին նման տեղեկություններ հաղորդել: փոխանցում է lenta.ru-ն:
‘