‘
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն տեղյակ չէ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ԱրմԻնֆոն:
Օմիրուին հասցեագրված լրագրողների համապատասխան հարցը վրդովեցրել է նրա հայ գործընկեր Գալուստ Սահակյանին, ով նշել է, որ Օմիրուն և նրա երկիրը բազմաթիվ այլ խնդիրներ ունեն, և իրենք պարտավոր չեն իմանալ մեր երկրի ներքին խնդիրների մասին:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ վարչապետը Կիպրոսում մասնակից լինի օֆշորային սկանդալի և հետո դեսպան նշանակվի որևէ երկրում` Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայտարարել է, որ հասկանում է հարցի ենթատեքստը, այնուամենայնիվ, ձեռնպահ կմնա մեկնաբանություններից, քանի որ դա կլինի միջամտություն այլ պետության ներքին գործերին:
‘