‘
Աշխարհի ամենահարուստ երկրների ներկայացուցիչները հինգշաբթի հանդիպում են Բեռլինում, որպեսզի պայմանավորվեն գլոբալ տաքացման դեմ պայքարի հիմնադրամը ֆինանսավորելու մասին:
Կանաչ կլիմայի հիմնադրամը նախատեսված է օգնելու աղքատ երկրներին՝ ադապտացվելու կլիմայական փոփոխություններին, որոնց հետևանքով տարերային աղետներ՝ ջրհեղեղներ, երաշտներ են տեղի ունենում:
Բացի այդ, հիմնադրամը կֆինանսավորի նաև էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների ներմուծումը: Կանաչ կլիմայի հիմնադրամն ստեղծվում է նաև որպես գլոբալ ճանապարհ, որով կստացվի կլիմայի հետազոտման համար նախատեսված ֆինանսական միջոցների մեծ մասը: Դա 100 մլրդ դոլարի չափ դրամական միջոցների նպատակային բաշխում է, որը զարգացած երկրները պարտավորվում են տարեկան հատկացնել զարգացող երկրներին: Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիան կհատկացնի մոտավորապես 1 մլրդ դոլար՝ արդեն գոյություն ունեցող միջազգային օգնության իր ֆոնդից:
«Աղքատ երկրները մյուսներից ավելի են տուժում գլոբալ տաքացումից, և մեր բարոյական պարտքն է կոնկրետ գործողություններ ձեռնարկել»,-BBC-ին ասել է կլիմայական փոփոխությունների հարցերով նախարար Էդ Դեյվին:
‘