‘
Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն առայժմ շարունակում է իրականացնել իր լիազորությունները և գտնվում է իր աշխատատեղում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Կոմիտեում:
Հիշեցնենք, սակայն, որ ավելի վաղ կառավարական շրջանակներում ԱրմԻնֆո-ի աղբյուրները հաղորդել էին, որ Հակոբյանը հրաժարական է տվել` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով:
‘