‘
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան «գունավոր հեղափոխության» տիպի գործողություններ:
«Մենք տեսնում ենք, թե ինչ ողբերգական հետևանքների է բերում,այսպես կոչված՝ գունավոր հեղափոխությունների ալիքը, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա երբեք տեղի չունենա Ռուսաստանում»,- Անվտանգության խորհրդում, որտեղ քննարկվել է ծայրահեղականությանը դիմակայելու պետական հայեցակարգը, ասել է Պուտինը:
Նա «գունավոր հեղափոխությունները» հավասարեցրել է էքստրեմիզմին, ինչը, նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում գործածվում է որպես գեոպոլիտիկայի գործիք և ազդեցության ոլորտների սահման: Պուտինը կոչ է արել խստացնել միգրանտների կեցության կանոնների պահպանման վերահսկողությունը, քանի որ, նրա կարծիքվ՝ անօրինական միգրացիան «հանցավորության, միջէթնիկ լարվածության և էքստեմիզմի դրսևորման սնուցիչ միջավայր է»:
Ռուսաստանի առաջնորդը նաև մտահոգություն է հայտնել համացանցում էքստեմիզմի քարոզչության մեծացման առիթով:
Ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ ռուսաստանյան օրենքները բազմիցս քննադատվել են, այդ թվում՝ միջազգային կառույցների կողմից: Մասնավորապես, փորձագետների կարծիքով՝ դրանք սահմանափակում են ԶԼՄ-ների ազատությունը: Վերջին շրջանում էքստեմիզմի դեմ պայքարի օրենսդրությունը խախտելու համար նախազգուշացումներ են ստացել ընդդիմադիր «Новая газета»-ն և «Эхо Москвы» ռադիոկայանը:
Չորեքշաբթի ռուսաստանյան քրեական պրակտիկայում առաջին անգամ դատարանը էքստրեմիստական ճանաչեց վերակառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ անեկդոտը: Փոխանցում է BBC-ն:
‘