‘
Իշխանական քարոզչամեքենաներից մեկում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի վերաբերյալ հրապարակման առիթով մենք կապվեցինք վերջինիս հետ, ով այս օրերին Կոնգրեսի պատվիրակության կազմում մասնակցում է Լիսաբոնում ընթացող Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների համագումարին:
Անդրադառնալով հրապարակմանը՝ Արամ Մանուկյանը նշեց. «Նման էժանագին, ստահոդ լուրերով այդ կայքը առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում: Ավելին, սուտն ու կեղծիքը այդ քարոզչամեքենայի կարգախոսն են, ինչը կարգապահ կերպով ընդօրինակել է իր տերերից՝ Բաղրամյան 26-ը զավթած աներ-փեսայից:
Բայց մեզ սլաքները երբեք էլ չեն հետաքրքրել, այլ միայն սլաքավարները: Ավելին, կեղծիքի այս հիստերիան ինձ, մի բան էլ՝ ուրախացնում է: Ինչքան մենք մեր բռնած գործը տանենք առաջ ու խորացնենք, ինչքան մոտենանք վերջնական հաջողությանը, այդքան բանսարկությունները ավելանալու ու հաճախակիանալու են: Ուրիշ հակամիջոց չունեն՝ ստիպված ստեր են շաղ տալիս: Թեթև տարեք»:
‘