‘
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Արագածում, Սևանում, Մարալիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Սիսիանում, Հրազդանում, Սարավանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ ԱԻ նախարարությունը իր հերթին տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Հ-21միջպետական ավտոճանապարհի Ալագյազ-Արթիկ հատվածը, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ժամը 09.30-ի դրությամբ Ապարանում, Արագածում, Սևանում, Ստեփանավանում, Հրազդանում, Սարավանում, Ջերմուկում, Վանաձորում, Սպիտակում, Տաշիրում և Շիրակի մարզում տեղում է ձյուն, իսկ Սյունիքի մարզում առկա է մառախուղ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
‘