‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Ինձ դուր են գալիս Մեսսիի հեղինակած գրեթե բոլոր գոլերը: Բազմիցս նշել եմ, որ չեմ հանդիպել այսպիսի ֆուտբոլիստի: Նա գերազանցում է մյուս բոլոր խաղացողներին, ում երբևիցե հետևել եմ:
Մեսսին յուրօրինակ է և անկրկնելի: Մենք ուրախ ենք, որ նման բարձրակարգ ֆուտբոլիստը մեր թիմի կազմում է: Ինձ համար նա լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ»,- Football Espana-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:
‘