‘Սեսկ Ֆաբրեգաս. «Մենք պրոֆեսիոնալներ ենք և գիտենք, որ չի կարելի հանգստանալ» ‘

764

Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի` «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ հաղթանակից հետո ասել է, որ իր թիմը չի մտածում չեմպիոնական տիտղոսի մասին: Այս մասին հաղորդում է «ազնվականների» պաշտոնական կայքը:

«Մենք գիտենք, որ առաջնության ավարտին դեռ շատ ժամանակ կա: Հիմա մենք ուշադրություն չենք դարձնում հեռուստացույցով ցուցադրվող նորություններին և թերթերի հրապարակումներին, քանի որ վերջիններս մտածում են միմիայն չեմպիոնության մասին:

Մենք գիտենք, որ թիմը դեռ ոչինչ չի նվաճել: Մենք պրոֆեսիոնալներ ենք, և գիտենք, որ չի կարելի հանգստանալ»,- հայտարարել է Ֆաբրեգասը:

Նախորդ հոդվածը‘ Յարոսլավ Ռակիցկի. «Պատրաստ եմ բոլոր ուժերս տալ «Շախտյորին», սակայն չեմ պատրաստվում հանդես գալ բանդերական հավաքականում»’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի կրնկով կատարած գոլային փոխանցումը (տեսանյութ)’